4003 դիտում
15:42 18-04-2020
Ucom-ի տնօրենների խորհրդի որոշումը բավարար է, որ Արա Խաչատրյանը նշանակվի գլխավոր տնօրեն․ իրավաբան. Tert.am. ԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/04/18/ucom/3267097?fbclid=IwAR3Lk3NDJWnhKt93PbuTLxFDWHbGbJcN6jvyDZ22In6t4HWt-FiIzd8AuZU]Tert.am[/url]-ը գրում է. «Յուքոմ» ընկերության արդեն նախկին տնօրեններ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները օրերս հայտարարեցին՝ հեռանում են ընկերությունից․ նրանց հետ հեռանում է նաև ընկերության շուրջ 800 աշխատակից։
Ըստ Եսայանների՝ վերջիններս տարաձայնություն են ունեցել ընկերության մյուս բաժնետերերի հետ։
«Մեր մոտեցումները տարբեր էին ու այդ տարբերություններն էլ հանգեցրին իմ հրաժարականին»,-տեսաուղերձի ժամանակ ասաց Հայկ Եսայանը։
Մամուլը գրեց, որ տարաձայնությունները կապված են «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի հետ։
Ապրիլի 10-ին Եսայան եղբայրները 22 միլիարդ 100 միլիոն էին առաջարկել մյուս սեփականատերերից նրանց բաժնետոմսերը ձեռք բերելու համար: Ապա Եսայանները վերջնական առաջարկ էին հրապարակել՝ 94,06 տոկոս բաժնետոմսերի համար՝ 34 միլիարդ 57 միլիոն դրամ: Ընկերությամ մեծ մասի բաժնետերերը, սակայն, հրաժարվել էին այդ գործարքից։
Galaxy ընկերությունների խումբը, որը Ucom–ի ամենամեծ բաժնետերն է, ընկերության կառավարման խորհրդի անունից հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով զերծ մնալ մանիպուլյացիաներից․
«...Ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել։
Վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր...»։
Ապա «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարեց՝ քանի որ Հայկ Եսայանը գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, նոր տնօրեն է նշանակվում Արա Խաչատրյանը` Խորհրդի 6 անդամների կողմ ձայների արդյունքում։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/18/ucom/3267097?fbclid=IwAR3Lk3NDJWnhKt93PbuTLxFDWHbGbJcN6jvyDZ22In6t4HWt-FiIzd8AuZU]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3781 դիտում
16:47 16-04-2020
Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը
2449 դիտում
16:57 01-03-2023
UCOM-ը շարժվում է նոր ուղղությամբ․ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանին կփոխարինի Ռալֆ Յիրիկյանը
3666 դիտում
14:16 27-04-2020
Վերադարձ բնականոն աշխատանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունն ուղղված ընկերության աշխատակիցներին
Այս բաժնից
682 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
880 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1639 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն