«ՆԵՄԵՍԻՍ» գործողությունը. Արդարության Հայ Մարտիկները. մաս 1-ին. Hayqnews.am
Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց և իրականացվեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեց քեմալական կառավարության կողմից:
Հայերի ցեղասպանությունն իրականացվեց մի քանի փուլով. առաջին փուլում 100.000 հայ տղամարդ զորակոչեցին օսմանյան բանակ. դա հարմար առիթ էր տղամարդկանց զինաթափելու, ապա սպանելու համար: Ինչն էլ կատարվեց:
1915թ. ապրիլի 24-ին իրականացվեց երկրորդ փուլը. հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին ու սպանվեցին: Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով՝ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր հայեր սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, ողջ մնացածները մեռան սովից, համաճարակից:
Հայերը ցեղասպանվում էին իրենց բնօրրան հայրենիքում՝ աշխարհի սառը, անտարբեր հայացքի ներքո: Հայոց ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոնից ավելի մարդ: Հայ ժողովուրդը հայրենազրկվեց...
1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական տրիբունալով հեռակա կարգով մահապատժիէ դատապարտվում Հայոց Ցեղասպանությունը իրագործած թուրք պաշտոնյաներին. նրանք դատապարտվեցին, սակայն վճիռը չկատարվեց: Վճիռն ի կատար ածելու պարտքն իրենց վրա վերցրեցին հայ մարտիկները՝ վրիժառուները:
«Նեմեսիս»-ի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին:
Մանրամասները՝ HayqNews-ի տեսանյութում։