7343 դիտում
15:16 20-04-2020
Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը
Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով:
«[url=https://armenpress.am/arm/news/1012777.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները: Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը:
Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Նմանատիպ նյութեր
955 դիտում
15:41 27-04-2020
Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը
Այս բաժնից
544 դիտում
16:14 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
640 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
682 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի