1294 դիտում
13:07 22-04-2020
Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ նպաստի 50 %-ի չափով. Սոցապ նախարարություն
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Այս մասին հայտնում են Սոցապ նախարարության լրատվությունից։
Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:
Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ:
Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձեւակերպվի որպես կանխավճար:
Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։
Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։
Նմանատիպ նյութեր
1807 դիտում
22:52 16-11-2020
Պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 հազար դրամի չափով աջակցություն
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»