4023 դիտում
15:13 23-04-2020
Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք
Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն: «[url=https://armenpress.am/arm/news/1013169.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է kurdistan24.net-ը:
Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պաշտոնյա Հալգուրդ Սալայեն պատմել է, որ Հայաստանից թռիչքով Էրբիլի միջազգային օդանավակայան են ժամանել 89 ուսանող և երկու այլ անձ: Նրանք Հայաստանում էին մնացել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ՝ թռիչքների դադարեցման պատճառով:
Քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը իրականացվել է Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի և Իրաքի արտգործնախարարության, Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով: Հալգուրադ Սալայեն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել ինչպես Իրաքի, այնպես էլ Հայաստանի կառավարություններին՝ ցուցաբերած աջակցության համար:
Նա նաև նշել է, որ սա առաջին խումբն էր, որ վերադարձել է Հայաստանից: Հայաստանում սովորող 200 ուսանող առաջիկայում կվերադառնա հայրենիք: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը պարզաբանել է, որ բոլոր վերադարձողները կանցնեն 14-օրյա կարանտին: Ավելի վաղ 270 ուսանողներ վերադարձել էին Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից:
Իրաքի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները Իրաքի բոլոր օդանավակայաններում, ներառյալ Քուրդստանի շրջանում՝ մինչև ապրիլի 24-ը` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
17:42 11-12-2014
Իսլամիստների դեմ պայքարում 727 քուրդ է զոհվել. Իրաքյան Քուրդիստան
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված