812 դիտում
10:17 24-04-2020
ՄԻՊ-ի բողոքը` ՍԴ-ում․ քննության օրը հայտնի է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 28-ին գրավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կսկսի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի դատաքննությունը։
Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենք-ի 9-րդ հոդվածը։ Թաթոյանը նկատել է, որ այդ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
Նրա խոսքով, ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար: Թաթոյանը նաև թվեր էր ներկայացրել, ըստ որի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ):
Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի: Եվ նրա դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Եվ ահա, դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվել էր վարույթ և ապրիլի 28-ին տեղի կունենա դատաքննությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
09:49 15-05-2020
Էդվարդ Նալբանդյանին կհարցաքննեն տեսակապով. քննության օրը հայտնի է․ «Ժողովուրդ»
1141 դիտում
10:01 06-04-2021
ՍԴ-ն քննության է ընդունել Արմեն Սարգսյանի դիմումը․ հայտնի է առաջին նիստի օրը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1000 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»