211652_close_icon
views-count15571 դիտում article-date 15:19 26-04-2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6361 նոր դեպք 83 շրջաններում, հայտնել է COVID-19-ի դեմ պայքարում օպերատիվ շտաբը։ Նշվում է, որ դա մեկ օրվա ընթացքում առավելագույն աճն է։ Ընդհանուր առմամբ գրանցված է հիվանդությամբ վարակման 80 949 դեպք, հաղորդում է RBC-ն։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 66 մարդ, նույն թվով մահվան դեպքեր են գրանցվել դրանից մեկ օր առաջ։ COVID-19-ի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 747 մարդ։ Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Նմանատիպ նյութեր