3772 դիտում
10:49 29-04-2020
Ինչ գործողություններ են արվում Վիգեն Սարգսյանի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննել է ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության ճշտելու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտե լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Նշված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահը և անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության այլ պաշտոնատար, գործով տուժող ճանաչված, ինչպես նաև Հասրաթյան 25/6 շենքում բնակարաններ ստացած մի շարք անձինք»:
Հիշեցնենք, որ Կոմիտեն այս գործով ծանուցում էր ուղարկել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ՀՀ Քննչական կոմիտե ներկայանալու և որպես վկա քրեական գործով ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ավելի ուշ ՀՀ Քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ վերջինս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն ստանալով պատասխանը դեռևս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել, ասել է, թե դեռևս չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով մեղադրյալ ներգրավելու համար և գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասել է, թե ի սկզբանե այս քրեական շրջապտույտի մեջ էր գտնվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4796 դիտում
22:37 13-06-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն ինչ հաշվարկած է. ամեն ինչ արվում է ուշադրությունը ԱՐՑԱԽԻՑ շեղելու
18745 դիտում
23:22 20-11-2020
«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
1000 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»