211652_close_icon
views-count4349 դիտում article-date 10:46 01-05-2020

Նոր Զելանդիան հանրաքվե կանցկացնի կանեփի օրինականացման վերաբերյալ. Deutsche Welle

Նոր Զելանդիայում 2020-ի ​​սեպտեմբերի 19-ին նախատեսվում է հանրաքվե անցկացնել կանեփից պատրաստված մթերքների հանգստի և հաճույքի նպատակով օգտագործման օրինականացման հարցը: Այս մասին ուրբաթ օրը ՝ մայիսի 1-ին, հայտարարեց երկրի արդարադատության նախարար Էնդրյու Լիթը: Նույն ժամանակ Նոր Զելանդիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B9-%D0%B7%D0%B5%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B9%D0%B4%D0%B5%D1%82-%D1%80%D0%B5%D1%84%D0%B5%D1%80%D0%B5%D0%BD%D0%B4%D1%83%D0%BC-%D0%BE-%D0%BB%D0%B5%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8-%D0%BA%D0%B0%D0%BD%D0%BD%D0%B0%D0%B1%D0%B8%D1%81%D0%B0/a-53300484]Deutsche Welle[/url]-ն։ Քվեարկել ցանկացողները կունենան երկու տարբերակ՝ այո կամ ոչ: Օրինականացման և վերահսկման մասին օրինագիծը ենթադրում է, որ կանեփի արտադրանքները կարող են սպառել 20 տարեկանից մեծ անձինք, իսկ սերմացու կամ բույսեր ներմուծելու և արտահանելու համար անհրաժեշտ է արտոնագիր: 2018 թվականին երկրում բժշկական կանեփն արդեն օրինականացվել էր: Ինչպես պարզաբանում է Նոր Զելանդիայի «Stuff» լրատվական պորտալը, օրինականացման դեպքում թույլատրվելու է «սրճարաններ» բացել կանեփի մթերքի վաճառքի և օգտագործման համար, բայց արգելվելու է երիտասարդներին թիրախավորված գովազդը, իսկ 20-ից ցածր տարիքի մարդկանց նշված ապրանքը վաճառելու համար 4 տարի ազատազրկում է սահմանվելու։ Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Նոր Զելանդիան կարող է դառնալ Ուրուգվայից և Կանադայից հետո աշխարհի երրորդ երկիրը, որտեղ օրինականացվելու է կանեփի՝ հանգստի և հաճույքի համար օգտագործումը:

Նմանատիպ նյութեր