2325 դիտում
16:59 28-09-2020
Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ
Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով:
Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
18:32 17-08-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով
8612 դիտում
16:54 19-02-2020
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամներն աշխատում են ՊԵԿ-ում. «Ժամանակ»
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»