211652_close_icon
views-count4400 դիտում article-date 09:25 05-05-2020

Հակաճգնաժամային ծրագրերը թիրախային չեն. ովքեր ստացան օգնություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական տարբեր պաշտոնյաներ խոստովանում են, որ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն այնքան էլ թիրախային չեն, և դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ բարձր է: Օրինակ՝ կառավարությունը 100 հազար դրամ օգնություն հատկացրեց չաշխատող մայրերին, որոնք կամ միայնակ են, կամ որոնց ամուսինները գործազուրկ են: Ոստիկանության, ՊՆ կամ այլ ուժային կառույցների աշխատակիցները հաշվառված չեն սոցապնախարարությունում, և այդ պատճառով այս համակարգերի աշխատակիցների հղի կանայք ևս ստացան այդ օգնությունը: Նույնը վերաբերում է նաև գործազուրկ ծնողների անչափահաս երեխաներին տրվող 26-հազարական դրամ օգնությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր