211652_close_icon
views-count4070 դիտում article-date 16:16 08-05-2020

Տեղի ունեցածը քստմնելի սադրանք էր, նրանք ուզում են մեզ դարձնել «պադեզդներում» ծեծողներ, մեզ հավասարեցնել քիլերներին. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Իմ եզրափակիչ ելույթը պետք է վերեբեր Կառավարության ծրագրի զեկույցին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի ունեցավ ԱՍԺ դահլիճում մեր բոլորի աչքի առաջ: Ինչճպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/08/Nikol-pashinyan/3284196?fbclid=IwAR2tdWTaYSqGtUQXrJpFrbWBEsm-NH07EZ4xjA9UmqSsCIhnUvPOZeNuhwY]Tert.am[/url]-ը, այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին: «Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու Կառավարությունը, երկու տարի շարունակ ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթան պատգամավորների վերաբերյալ: Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը»,- հայտարարեց վարչապետը: Նա նշեց՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն հրավիրել է սուրճ խմելու, ինքն ընդունել է հրավերը, իջել իր նախկին աշխատեսանյակը, որտեղ այժմ Մարուքյանն է նստում: «Ես ուղիղ ասել եմ իրեն՝ մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք ու Ձեր գործունեությունը, այդ ողջ բարոյահոգեբանական բռնությունները, և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պահը մի անբաժանելի մասն է: Այսօր տեղի ունեցածի տեսագրությունը դիտելով՝ մի պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը ամբիոնից ցած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Տեղի ունեցածը, քան քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել»,- ասաց նա, ապա շարումնակեց ելույթը: «Մեզ ամեն օր անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, էս ամբիոնից էր էդ նույն մարդն ամեն օր ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելո՞ւ եք, նրանք մեզ ուզում են դարձնել «պադյեզդներում» ծեծողներ, մեզ ուզում են հավասարեցնել քիլերների»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/08/Nikol-pashinyan/3284196?fbclid=IwAR2tdWTaYSqGtUQXrJpFrbWBEsm-NH07EZ4xjA9UmqSsCIhnUvPOZeNuhwY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր