211652_close_icon
views-count721 դիտում article-date 13:21 11-05-2020

ՊԵԿ-ը հիշեցնում է. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում: Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. 1. Եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին: 2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ: 3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը: 4. Անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայության համարանիշների (ՀԾՀ) վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս` ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:

Նմանատիպ նյութեր