1522 դիտում
10:53 13-05-2020
Օրհուսի կոնվենցիայի երկրները Հայաստանի վերաբերյալ ընդունել են VI/8 որոշումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մասնակցային կառավարման հիմնական գործիքներից մեկը որոշումների կայացման վաղ փուլում հասարակության ներգրավումն է: Այս գործընթացն ապահովելու համար առաջնային նշանակություն ունի իրավունքների և գործընթացների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Առանձնակի կարևորություն ունի առողջությանը և ապրելավայրին վերաբերող գործընթացներին քաղաքացու մասնակցությունը, որպեսզի քաղաքացին առավելագույնս պաշտպանի սեփական շահերը և իրավունքները:
Շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման և հանրության պատշաճ ներգրավվածության ապահովման նպատակով Հայաստանը ընդունել է մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև միջազգային համաձայնագրեր: Այս ոլորտում Հայաստանի վավերացրած հիմնարար կոնվենցիան «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության» ՄԱԿ-ի 1998 թ. կոնվենցիան է (Օրհուսի): Կոնվենցիայի կողմ երկրների պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ Հայաստանի վերաբերյալ ընդունվել է VI/8 որոշումը, որով առաջարկվում է շարունակել աշխատանքները հանրային լսումների պատշաճ իրականացման, բնապահպանական փորձաքննության գործընթացում հանրության կողմից դիտողությունների և առաջարկությունների ներկայացման համար ավելի երկար ժամկետ սահմանելու ուղղությամբ: Այս առաջարկին անդրադարձ կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցի մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5070 դիտում
16:36 13-04-2016
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նախագահին
1962 դիտում
09:27 28-10-2020
ՄԽ համանախագահ երկրները պետք է գործուն լուծումներ առաջարկեն․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»