883 դիտում
09:25 14-05-2020
Նախարարությունը կհսկի, թե հողերն ինչպես են օտարվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող բոլոր պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացներն ավելի կխստացվեն: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերը հիմնականում հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողեր, և կառավարությունը նպատակահարմար է գտնում դրանք արդյունավետ կառավարելու նպատակով օտարումն իրականացնել միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությամբ: Այսինքն՝ նախարարությունը կհսկի, թե հողերը ինչպես են օտարվում: Իսկ այս փոփոխությունը պատահական չէ, և գաղտնիք չէ, որ հողերը համայնքի ղեկավարները տվել են իրենց բարեկամներին:
Օրինակ՝ դատախազության կողմից 20 քրեական գործ է հարուցվել Սյունիքում նման դեպքերի առնչությամբ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թվականից՝ համայնքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարների մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագործման նպատակով վարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 82 միլիոն 561 հազար 42 դրամի վնաս, որից երեկվա դրությամբ վերականգնվել է 31 միլիոն 742 հազար 916 դրամը: Թերևս այս փոփոխությունը թույլ կտա խուսափել նման դեպքերից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4436 դիտում
20:27 27-11-2017
Իվանկա Թրամփը մեկնում է Հնդկաստան. Հայդարաբադը կհսկի անվտանգության ուժերի 10.000 ծառայող
1453 դիտում
15:45 08-04-2015
Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»