211652_close_icon
views-count1614 դիտում article-date 14:28 17-05-2020

Բանակում կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակի պարզաբանումը

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե ՀՀ զինված ուժերում կլինիկական փորձարկումներ են կատարվում: ««Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»: Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»,- գրում է Ստեփանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր