211652_close_icon
views-count7010 դիտում article-date 11:59 19-05-2020

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

ԱՄՆ-ում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են COVID-19-ի դեմ մշակված պատվաստանյութը։ Այդ մասին հայտնել է Moderna ընկերությունը։ Կլինիկական փորձարկումները մեկնարկել են մարտի 16-ից։ Բոլոր 45 մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի և նրանց են ներարկվել տարբեր չափաբաժիններ։ Պարզվել է,որ այն մասնակիցների մոտ, որոնց քիչ չափաբաժին են ներարկել, հակամարմիններ են առաջացել այն չափով, որքան մարդու օրգանիզմում ստեղծվում է վիրուսով վարակվելու ժամանակ։ Իսկ նրանց մոտ, որոնց ավելի մեծ չափաբաժնով պատվաստանյութ են ներարկել, ավելի շատ հակամարմիններ են ստեղծվել, ինչպիես լինում է հիվանդությունից ապաքինված մարդկանց մոտ։ Ներկա պահին ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև հուլիս ամիսը ԱՄՆ-ում կարողանան նշված պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլն անցկացնել։ «Հաջողություն գրանցելուց հետո մենք դեղորայքը լիցենզավորելու հայտ կներկայացնենք»,-նշել է ընկերության նախագահ Ստեֆան Բանսելը։

Նմանատիպ նյութեր