2423 դիտում
15:54 21-08-2020
Դոդոնը պատրաստ Է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օգոստոսի 21-ին հայտնել է, որ պատրաստ է հանրապետության բնակիչներից առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը. նա հուսով է, որ պատվաստանյութը շուտով հասանելի կդառնա Մոլդովայի քաղաքացիների համար, տեղեկացնում է [url=https://ria.ru/20200821/vaktsina-1576074662.html]ria.ru[/url]-ն։
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը օգոստոսի 11-ին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19 նոր վարակի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:
Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում է կայուն իմունիտետ:
«Ես ռուսաստանցի գործընկերների հետ հաղորդակցվել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցի շուրջ, որն այժմ անցնում է թեստավորման ընթացակարգ, … երբ ես դրա մասին պատմեցի Մոլդովայում, ապա բազմաթիվ թերահավատների տեսա այդ հաշվով:
Ուստի կցանկանայի ձեզ հայտնել, որ պատրաստ եմ Մոլդովայի քաղաքացիներից առաջինն ինձ վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը»,-Դոդոնը գրել է Ֆեյսբուքի էջում:
Նախագահը նշել է, որ ցանկանում է դա անել «երկրի բոլոր քաղաքացիների համար», որպեսզի պատվաստանյութը որքան կարելի է ավելի շուտ հայտնվի Մոլդովայում: Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսի 31937 գրացված դեպքերի մասին, որոնցից 921-ը՝ մահվան ելքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ:
Նմանատիպ նյութեր
2318 դիտում
11:59 04-09-2020
Չինաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել Ուզբեկստանի բնակիչների վրա
7007 դիտում
11:59 19-05-2020
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
1341 դիտում
10:17 27-11-2014
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութը
Այս բաժնից
550 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
574 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
634 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ