211652_close_icon
views-count2321 դիտում article-date 11:59 04-09-2020

Չինաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել Ուզբեկստանի բնակիչների վրա

Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարությունը նախօրեին հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկել ուզբեկ կամավորների վրա: Նախարարության փոխանցմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/04/kitay-hochet-ispytat-svoyu-vakcinu-na-grazhdanah-uzbekistana?fbclid=IwAR3asvl4BBNWRI2LEL-IOJltl-iTMYo8XqLALrP_hDpGABMbn-2jcZ8Dq6w]eadaily.com[/url] կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ կողմերի առցանց հանդիպմանը մասնակցել են Ուզբեկստանի շահագրգիռ նախարարությունների, Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Գիտական կազմակերպությունների միջազգային դաշինքի, ինչպես նաև պատվաստանյութի հեղինակ Anhui ZhifeiLongcom Biopharmaceutical ընկերության ներկայացուցիչները: Նշվում է, որ Չինաստանում ավարտվել է պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը․ պատվաստանյութը MERS, SARS և COVID-19 վիրուսիների դեմ ունիվերսալ ազդեցություն ունի, այն ստեղծվել է Չինաստանի պետական ֆարմակոպեայի պահանջների խստագույն պահպանմամբ, ուստի՝ առանձնանում է անվտանգության բարձր մակարդակով։ Նշվում է, որ սա աշխարհում կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութն է։ Փորձարկումների առաջին և երկրորդ հաջողված փուլերից հետո երրորդ փուլը 2020 թվականի չորրորդ եռամսյակում կանցկացվի։

Նմանատիպ նյութեր