211652_close_icon
views-count982 դիտում article-date 09:49 19-05-2020

Հակասություն Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցում և կոշտ զրույց՝ Բադասյանի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության համար դատաիրավական ոլորտի կարգավորումները դեռևս առաջնային պլանում են, և դա նրանք, ըստ էության, չեն թաքցնում։ Հետևելով տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել: Հասկանալով, որ հանրաքվեն այլևս անհնար է, ինչի մասին նշեց նաև վարչապետը, իշխանությունները քննարկում են նոր տարբերակներ: Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով. խոսքը տվյալ պարագայում ԱԺ ձևաչափով խնդրին կարգավորում տալու մասին է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, և այդ մասին նա բարձրաձայնել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։ Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր