4137 դիտում
14:45 20-05-2020
Ասում են՝ այս իրավիճակը երկար է տևելու, բա մենք ի՞նչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է. Սարգիս Գրիգորյանը՝ ռեստորանների չաշխատելու մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք ասում ենք՝ եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Ինչպս հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/20/Sargis-grigoryan/3294084?fbclid=IwAR2XrTLgzBP7OLgDkhAXjYPG_g6AI__AxmFy-XSqP0AOh5HFl78z2EyM-Yc]Tert.am[/url]-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության դիմաց իրականացած ակցիայի ժամանակ ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք անելու համար պարտքեր են վերցրել, ու հիմա հնարավոր չէ այն չկազմակերպել: Նա տեղեկացրեց, որ ինքը 3 ամսվա համար պետությունից 68 հազար դրամ է ստացել որպես աջակցություն, սակայն դրանով հանարավոր չէ երեք երեխա պահել:
«Հարցեր կան, որոնց պատասխանը կցանկանայինք ստանալ, քննարկել ու հարցը լուծել, այս հարցը մի օրվա, մի ժամվա չէ: Ասում են՝ այս ամենը երկար է տևելու, բա մենք ինչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է»,- ասաց Գրիգորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր
643 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
586 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ