7167 դիտում
11:34 21-05-2020
Վարչապետը կոչ արեց «փչացած հեռախոսով» կեղծ լուրեր չտարածել համավարակի մասին
Կոչ եմ անում «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության տված բոլոր տեղեկությունները և գնահատականները օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք փոխվում են, կապված են նոր պրակտիկայի ձեռք բերման հետ: Այսօր չկա երկիր, որ կարող է ասել, որ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը և գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա:
Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա, դա անհատական պատասխանատվությունն է: Այո, մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք պետք է այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության շրջանակում, այդ թվում յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակներում: Խնդրում եմ՝ բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2409 դիտում
22:40 01-11-2020
Զարուհի Բաթոյան. Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել
14289 դիտում
16:00 26-03-2020
Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպք ՉԿԱ. նախարարությունը հորդորում է չհաստատված լուրեր չտարածել
7220 դիտում
20:25 30-09-2020
Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները
Այս բաժնից
766 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
448 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
955 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա