14858 դիտում
22:30 21-05-2020
Նախաքննական մարմինը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբոր ու Աննա Հակոբյանի բարեկամի համար փորձում է բարենպաստ արդյունք ապահովել. Փաստաբան. Փաստինֆո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/19/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%8A%D4%B5%D4%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-1-%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82-%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6/996099?fbclid=IwAR33c8Oj4DWlLgeddj-ISrf8dsFcDnciP6JHXIGtT7niuiMlffyukMyKjyY]Փաստինֆո[/url]-ն գրում է. Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների մասին , որոնք կապված են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործին : Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ քննիչի գործողությունները կարող են պայմանավորված լինել Գարիկ Մաշադյանի ազգակցական կապերով՝ ոչ միայն ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը լինելու հանգամանքով, այլեւ Մաշադյանների եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամական կապով:
Փաստաբանի փոխանցմամբ, խոսքը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդաշեն 2-րդ փողոցում տեղի ունեցած սպանության գործի մասին է: Սպանության դեպքի առիթով նախ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, ապա արարքը վերաորակվել է՝ մեղադրյալի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Իսկ արարքի վերաորակման հիմքում ընկել է մեղադրյալի ցուցմունքը:
«Դեպքից մեկ օր անց հայտնաբերվել է սպանություն կատարող անձը՝ Գարիկ Մաշադյանը, որը ցուցմունք է տվել այն մասին, որ գույքի հափշտակություն կատարելու նպատակով մուտքի չի գործել տվյալ բնակարան, այլ Ցողիկ Բադիկյանի հետ ունեցել է կենցաղային խնդիրներ, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ նրան պարտքով տվել է իր խաչը, վերադարձել է այն վերցնելու նպատակով , Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել, տեղի է ունեցել քաշքշուկ , որի ընթացում դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ Բադիկյանի մարմնի տարբեր հատվածներին, վերջինս ընկել-մահացել է, ինքը դրանից հետո փորձել է փնտրել դարակներում ու պահարաններում իր ենթադրյալ խաչը, սակայն չի գտել եւ առանց որեւէ իր, գումար կամ առարկա հափշտակելու հեռացել է»,-ասաց փաստաբանը:
Նախաքննական մարմինը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, մեղադրյալի այդ ցուցմունքը հաշվի առնելով, արարքը վերաորակել է եւ Գարիկ Մաշադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սովորական սպանության համար: Ըստ Փաստաբանի, էական հանգամանքն այն է, որ մեղադրանքի որոշման ու ցուցմունքի ձեւակերպումները ամբողջությամբ կրկնվում են. «Կարծես թե այդ ցուցմունք տվող անձը եւ մեղադրանքի որոշում կայացնող անձը նույնն են, այսինքն, որեւէ այլ ապացույց, որեւէ այլ ապացույցից բխող տեղեկատվություն կամ ինֆորմացիա մեղադրանքի որոշման մեջ չի օգտագործվում:
Դիցուք, մի օրինակ բերեմ, Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս, թե բնակարան մուտք գործելուց հետո ինչպիսի գործողություններ է կատարել, ինչ է խոսել, տուժողն իրեն ինչ է պատասխանել, որից հետո ո՞ր հարվածը ե՞րբ է հասցրել, ի՞նչ հաջորդականությամբ: Հիշյալ հատվածները տառացիորեն տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ քննիչն ունի ապացույցներով հիմնավորված փաստ, որ տեղի է ունեցել մի քանի միլիոն արժողությամբ ոսկյա իրերի եւ կանխիկ գումարի հափշտակություն, սա ակնհայտ ապացուցված իրողություն է քրեական գործով եւ մյուս կողմից ունի միայն Գարիկ Մաշադյանի ցուցմունքը, առ այն, որ ինքն այդ իրերը չի հափշտակել: Եվ, որպեսզի գործը չգնա շահադիտական նպատակներով սպանություն կամ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն չորակվի, իսկ դուք գիտեք, որ 2-րդ մասն արդեն ցմահ ազատազրկում նախատեսող հոդված է, քննիչը հիմք է համարում Գարիկ Մաշադյանի ցուցմունքը եւ ընդունում է, որ այդ սպանության ժամանակահատվածում մեկ այլ անհայտ անձ, Գարիկ Մաշադյանից անկախ, մուտք է գործել տուժողի բնակարան եւ հափշտակել ոսկյա զարդերն ու իրերը»:
Քննիչն, ըստ փաստաբանի, այս պայմաններում քրեական գործից առանձնացրել է անհայտ անձի կողմից կատարված գողության վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, կասեցրել է այն, քանի որ այդ անհայտ անձը չի հայտնաբերվել, իսկ Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է եւ քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ուղարկել դատարան:
«Սա նախադեպը չունեցող երեւույթ է: ՀՀ 30 տարվա պատմության մեջ այսպիսի դեպք չեք գտնի, գոյություն չունի »,-ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քրեական գործի ամբողջ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ հանձնարարություններ է տվել օպերատիվ հետախուզական մարմնին եւ հետաքննության մարմնից անգամ չի ստացել որեւէ տեղեկատվություն այն մասին, որ բացի սպանության դեպքը, տեղի է ունեցել որեւէ այլ՝ գողության դեպք, այսինքն, քննիչը գողության հանցագործության դեպքի մասին տեղեկատվություն չունենալով, հարուցել է քրեական գործ:
Թե որն է տեղի ունեցածի պատճառը, փաստաբանը նշում է. «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ես կարող եմ ասել, թե ով է Գարիկ Մաշադյանը: Նա ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է եւ դատախազ Հարություն Մաշադյանի հորեղբայրը։ Բացի այդ , մենք ունենք նաեւ ինֆորմացիա առ այն եւ այդ ինֆորմացիան առկա է համացանցում եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այդ մասին ասել է, որ Մաշադյանները հանդիսանում են իր խորթ մորեղբոր զավակները: Մենք ունենք այս ազգակցական կապերը եւ ունենք այդ աննախադեպ խախտումները այս գործով»:
Մանրամասներն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/19/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%8A%D4%B5%D4%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-1-%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82-%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6/996099?fbclid=IwAR33c8Oj4DWlLgeddj-ISrf8dsFcDnciP6JHXIGtT7niuiMlffyukMyKjyY]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/22/1153035/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ, որը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։
Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ 46-ամյա Գարիկ Մաշադյանը;
Քրեական գործը հարուցվել էր այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել էր, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի և 8300 հազար դրամի գողություն։
Քննչական բաժինը պետք է պարզեր, թե ինչ հանգամանքներում է անհետացել նշված գումարն ու ոսկյա զարդերը։
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված, 46-ամյա Գարիկ Մաշադյանն է
[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0690643001587553386213471.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3355 դիտում
23:32 19-02-2020
Աշխարհը չի կարողանում երեխաների համար առողջ կյանք և իրենց ապագայի համար բարենպաստ կլիմա ապահովել. ՅՈՒՆԻՍԵՖ
3747 դիտում
20:20 07-05-2021
Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)