211652_close_icon
views-count3753 դիտում article-date 20:20 07-05-2021

Քննչական կոմիտեն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` մերժելով տեղեկատվության տրամադրումը եւ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում եւ այնտեղից հետեւել ռազմական գործողություններին, երբեմն նաեւ միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից եւ երբ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, թե տվյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը։ Աղբյուրը հայտնում է՝ չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես հանրությանը նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել:

 

Նմանատիպ նյութեր