5247 դիտում
09:01 23-05-2020
Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջիկայում կարող է տեղափոխվել գործադիր մարմին:
Ըստ տեղեկությունների՝ Հայրապետյանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, թե օրենսդիր մարմինն իր համար չէ, որևէ գործ չի կարողանում անել խորհրդարանում, դրա համար էլ նա ցանկանում է տեղափոխվել կառավարություն, որտեղ կկարողանա ավելի լավ ինքնադրսևորվել:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 22-ին հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ միջադեպ է եղել Մխիթար Հայրապետյանի և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև։ Տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել էր Հարությունյանի գործունեությունից, հայտնել, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն իր մանդատը վայր կդնի։ Նա դժգոհ է կրթության բարեփոխումների ընթացքից։
Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Հայրապետյանին սպասել, մինչև լուծում գտնի: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե Հայրապետյանը գործադիրում ինչ պաշտոնի է տեղափոխվում, սակայն նրա օգնականը հայտարարեց, թե նման բան չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3210 դիտում
11:18 22-04-2019
Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց
919 դիտում
16:22 23-04-2019
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
4477 դիտում
11:37 24-04-2019
Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»