Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են Infiniti-ն ու Opel-ը. վիրավորների մեջ է դպրոցի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Վանաձորի բնակիչ, 56-ամյա Արթուր Եդոյանի վարած Opel մակնիշի 35 ՍX 862 համարանիշի և Գավառի բնակիչ, 57-ամյա Արշակ Արշակյանի վարած Infiniti մակնիշի 88 AP 688 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Եդոյանն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 49-ամյա Անուշ Եդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա.Եդոյանը աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի