47265 դիտում
16:39 06-06-2022
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Գավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիք մարզի բնակիչներ՝ 70-ամյա Հակոբ Կ-ի վարած Opel մակնիշի և 28-ամյա Անի Հ-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mini Cooper-ի վարորդը տեղաոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mini Cooper-ի վարորդը Գավառում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+