211652_close_icon
views-count1233 դիտում article-date 22:12 26-05-2020

Հայ-Ռուսական Համալսարանը «Կինոգիտություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի հայտերի ընդունում է հայտարարում

«Խոսել կինոյի մասին՝ կինոյի լեզվով». ահա այս է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության մշակած նոր ուսումնական ծրագրի կարգախոսը: Մեր ուսանողները կինոգիտության, ռեժիսուրայի, մոնտաժի, օպերատորական արվեստի և իհարկե կինոյի պատմության ու տեսության խորացված դասընթացներ կանցնեն՝ սովորելով ստեղծել ֆիլմեր կինոյի պատմության մասին, կինոլեզվի վերաբերյալ ֆիլմ-հետազոտություններ, զանազան կինոդպրոցների եւ ուղղությունների մասին ֆիլմեր, ակնառու կինոգործիչների ֆիլմ-դիմանկարներ, ֆիլմերի ֆիլմ-վերլուծություններ, ֆիլմ-գրախոսություններ. կարճ ասած՝ ամեն ինչ կինոյի մասին՝ կինոյի լեզվով: Ուսումնառության տևողությունը՝ 2 տարի: Տարեկան վարձը՝ 500.000 դրամ: Գործերի ընդունման վերջնաժամկետ՝ հունիսի 15: Օգոստոսի 20-26 գործերի հավելյալ ընդունելություն կլինի: Հավելյալ տեղեկության համար կարող եք զանգահարել ՀՌՀ Մագիստրատուրայի բաժնի ղեկավար Էլզա Գևորգյանին (010-27-14-59) և Կինոգիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար և «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանին (096-52-77-32):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր