211652_close_icon
views-count1204 դիտում article-date 19:42 29-05-2020

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին և գործադիր մարմնի քարտուղարին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ անկախ քաղաքական հայացքներից, համազգային օրակարգում ընդգրկված հիմնախնդիրներից՝ Հայ Դատի, Արցախյան հիմնախնդրի և առաջնագծի անվտանգության հարցերի շուրջ միասնական է համայն հայությունը: Արա Հակոբյանը, շնորհավորելով Արթուր Թովմասյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, իր խոսքում համոզմունք է հայտնել, որ Հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմնի հետ սերտ համագործակցություն կընթանա՝ նշելով, որ իրենց ծրագրերում Արցախին վերաբերող հարցերն առանցքային և գերակա նշանակության են: Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել առաջնահերթ խնդիրների վերաբերյալ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր