14574 դիտում
22:41 31-05-2020
Մարտուն Սիմոնյան. «Կարգին» հայն ու «սրիկա» ոստիկանները
Մարտուն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Նոր Նորքի 8-րդ զանգվածում, ճռ շոգին ժպիտով ծառայող "սրիկա" ոստիկանները նկատեցին "Նիսսան" մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը պաշտպանիչ միջոցներ չուներ, կողքին էլ նստեցրել էր հազիվ 4-5 տարեկան տղաներին:
Էս "սրիկա" ոստիկանները կանգնեցրեցին մեքենան ու սկսեցին վարորդին բացատրել, որ պետք է դիմակ կրեր, և, հետո մանկահասակ երեխաներին չի կարելի նման կերպ տեղափոխել: Էս "կարգին" հայ տղեն միանգամից վրդովվեց "սրիկա" ոստիկանների "ապօրինի" գործողություններից և, անտեսելով մեքենայում գտնվող մորն ու հուզված զավակներին, սկսեց անհասցե հայհոյել' հրաժարվելով ներկայացնել փաստաթղթերը:
Այդ ընթացքում մայրն իջավ մեքենայից' "սրիկա" ոստիկաններին "ճիշտ" բացատրելու պատրաստակամությամբ, որ նրանք էլ իր որդու պես "կարգին" տղաներ դառնան: Էս "կարգին" տղեն էլ, երևի հասկանալով, որ ներկայացումը լավ չստացվեց, թողեց մորը փողոցում ու մեքենայով բարձր արագությամբ թռավ: Ոստիկաններն, իհարկե, հետապնդեցին նրան, շենքերից մեկի բակում բռնեցին ու բերման ենթարկեցին բաժին:
Հա, մոռացա ասեմ, որ էս "կարգին" տղեն խոսքի մեջ համեմատականներ էր անցկացնում մեր ու Վրաստանի և Ռուսաստանի միջև. երկրներ, որտեղ ինքն ու իր նմանները բառիս բուն իմաստով պատերի տակով են ման գալիս:
Չմոռանամ ասեմ, որ մերն էլ սկսեց մեզ' "սրիկաներիս" անիծել: Մի խոսքով սա է այն իրականությունը, որում ապրում ենք: Ու վատն այն է, որ սրա նման "կարգին" տղերքը ամեն քայլափոխի հանդիպում են: Սրա նմաններն ամրապնդում են վստահությունս, որ անասունին մարդ դարձնելու երկու ճանապարհ կա' մահակն ու գիրքը (սրա դեպքում հասկացաք' ինչը):
Սա մի օր, գտնվելով ինչ-որ "պատենդ" օղու (սրա կատեգորիայի մարդիկ սիրում են հայտնի օղիների կեղծված տարբերակները լակել) ազդեցության տակ, վստահ եմ պատմելու է իր այսօրվա քաջագործությունները' լրիվ այլ երանգներով: Եթե կարդացած լինեք գրածս, տվեք թող ինքն էլ կարդա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
136283 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27188 դիտում
19:36 12-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը
17562 դիտում
19:07 23-03-2020
Երևանի «կարգին» քաղաքապետի «կարգին» ձախողումը. մաս 2 կամ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետի մի շարք որոշումներ
Այս բաժնից
2248 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան