855 դիտում
16:15 01-06-2020
Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«[url=https://armenpress.am/arm/news/1016956.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Ըստ պատգամավորի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ:
Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը:
Օրենքի նախագիծն ընդունվեց է 112 «կողմ» և 2 «դեմ» ձայներով։
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
11:44 08-12-2020
Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները
1260 դիտում
16:32 14-08-2014
Կապահովվի ծառայությունների էլեկտրոնային մատուցման միասնականությունը