604 դիտում
10:37 03-06-2020
Կորոնավիրուսի տարածումը գլոբալ կառավարման ճգնաժամի մասնավոր դեպքն է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Մեր քաղաքներում բացարձակ քաոս է, նրանք պարզապես ավելի շատ են, քան մենք»,- մեկնաբանելով անցած շաբաթվա իրադարձությունները՝ արձանագրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը: Նա նկատի ուներ, որ բողոքողները, ոստիկանության հետ բախվողները, մեքենա վառողները, խանութ թալանողները տասնապատիկ ավելի շատ են, քան տանը նստողները և կարգուկանոն հաստատելու փորձ անողները: Անկարգությունները, հիշեցնեմ, ծայր են առել այն բանից հետո, երբ ԱՄՆ այդ նահանգում սպիտակամորթ ոստիկանը դաժանաբար սպանեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին:
Բողոքների օրակարգը, սակայն, վաղուց արդեն դուրս է եկել զուտ ռասիզմի դեմ և հանուն հավասար իրավունքների պայքարի սահմաններից: Զանգվածային ցույցերի և անկարգությունների մասնակիցներից շատերին արդեն քիչ է հետաքրքրում կոնկրետ Ջորջ Ֆլոյդի հետ պատահածը՝ նրանք պայքարի են դուրս եկել Համակարգի դեմ: Իսկ Համակարգը չգիտի, թե ինչ կարելի է նրանց հակադրել. ոստիկանությունը կիրառում է իր ողջ զինանոցը՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ: Թրամփը ժամանակ առ ժամանակ Թվիթերում սպառնում է, որ Սպիտակ տան մոտ կհրավիրի իր կողմնակիցներին կամ ցուցարարների դեմ զորք կհանի, կրակ կբացի և այլն: Բայց բողոքող զանգվածներին դա կարծես թե չի վախեցնում, նրանք չեն ենթարկվում ոստիկանների հրահանգներին, չեն հեռանում փողոցներից անգամ պարետային ժամի պարագայում:
Ես այս ամենը բացատրելու համար մի վարկած ունեմ, որին հակված են նաև արևմտյան որոշ փորձագետներ՝ սա կառավարման գլոբալ ճգնաժամ է, և ԱՄՆ-ում գրեթե մեկ շաբաթ տևած անկարգությունները դրա մասնավոր դրսևորումն են: Որքան էլ Թրամփն ու դեմոկրատներն իրար մեղադրեն և փորձեն իրավիճակն օգտագործել նախընտրական նպատակներով, ինձ թվում է, խնդիրն անձերի կամ քաղաքական ուժերի մեջ չէ. կառավարումն իրականացվում է սխալ, հնացած սկզբունքներով և հաշվի չի առնում ժամանակակից զանգվածային մտածողության առանձնահատկությունները:
Դա վերաբերում է բոլոր երկրներին, նաև՝ Հայաստանին: Այսօր մեր երկրում, պաշտոնական տվյալներով, կա ավելի քան 10 հազար կորոնավիրուսով վարակված մարդ: Մոտ ապագայում, անգամ պաշտոնական տվյալներով, կլինի 10 անգամ շատ: Այդ 100 հազարի 90 տոկոսը իբր պիտի մեկուսանա տանը: Իրականում նրանք ազատ պտտվելու են փողոցներում, այդ թվում՝ հանրային վայրերում: Քանի՞ դիվիզիա ոստիկանություն է պետք 90 հազար մարդու վարքին հետևելու համար: «Նրանք պարզապես ավելի շատ են, քան մենք»: Կորոնավիրուսի տարածումն, այդպիսով, նույնպես գլոբալ կառավարման ճգնաժամի մասնավոր դեպքն է:
․․․Իհարկե, իշխանավորների «անհատական ջանքերը» նույնպես որոշակի նշանակություն ունեն: Օրինակ, կորոնավիրուսով վարակված վարչապետը պիտի կատարի պարետի հրահանգները և առնվազն ինքնամեկուսանա տանը: Ցանկալի է, որ այդ վիճակում նա ճեպազրույցների չմասնակցի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
35065 դիտում
09:13 13-03-2020
Կորոնավիրուսը կարող է հանգեցնել գլոբալ ճգնաժամի. ՀՀ-ում գնահատում են պահուստները. «Փաստ»
1384 դիտում
14:46 30-01-2016
Facebook-ում արգելվել է զենքի վաճառքի վերաբերյալ մասնավոր հայտարարությունների տարածումը
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»