977 դիտում
10:25 04-06-2020
Հանրաքվեն չեղարկելու դրականն ու բացասականը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, Հրայր Թովմասյանին և ՍԴ մի շարք այլ «անհաճո» դատավորներին պաշտոնանկ անելու մասին հանրաքվեն չեղարկվեց: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական, հասարակական գործիչներ ու իրավաբաններ ասում են, որ խորհրդարանի այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը: Չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև, ինչպես արդեն գրել եմ, իրավականության մեջ կարելի է «նույն հաջողությամբ» ապացուցել տրամագծորեն հակադիր թեզերը:
Բայց զուտ քաղաքական տեսանկյունից դա, ինձ թվում է, և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, որովհետև բացարձակապես արդարացված չէր նման հարցով հանրաքվեի անցկացումը և ընդհանրապես նման հարց բարձրացնելը. դա պարզապես «էմոցիոնալ պոռթկում» էր, որն առաջացել էր ՍԴ-ի՝ Քոչարյանի հարցով «իշխանության ականջը չշոյող» որոշմամբ: Լավ է, որ չի լինելու նման հանրաքվե և, համապատասխանաբար, չի կազմակերպվելու դրան նախորդող քարոզչություն, որի ընթացքում ներկա իշխանությունը կփորձեր «վառ պահել» նախկին իշխանության հանդեպ ժողովրդական զանգվածների ատելությունը:
Ընդհանրապես, այս տարվա մարտին սկսված և, բարեբախտաբար, ընդհատված քարոզչությունն աչքի էր ընկնում մտավոր ոչ այնքան բարձր մակարդակով՝ ընդ որում, երկուստեք: Իշխանությունն ասում էր՝ եթե Հրայրը պաշտոնանկ չարվի, «նախկինները» կվերադառնան, ընդդիմությունն էլ պնդում էր՝ եթե ՍԴ-ի այս կազմը լուծարվի, իշխանությունը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Ինչ խոսք, կուռ տրամաբանություն է. ասա, թե ով է քո քարոզչության թիրախը, և ես կասեմ, ինչպիսին պիտի լինի այդ քարոզչության որակը:
Հանրաքվեի չեղարկումը վատ է այնքանով, որ հիմա իշխանությունը կփորձի Հրայրի և մնացածների հարցը լուծել «ներքին կարգով»՝ խորհրդարանում քվեարկելու միջոցով: Այսինքն՝ «նախկինների» վերադարձի խիստ անհավանական տարբերակը քննարկվելու է ԱԺ պատերի ներսում, ընդդիմությունը դարձյալ կասի, որ որոշումը հակասահմանադրական է, իշխանությունը դարձյալ կպնդի, որ ընդդիմադիրները «նախկինների գործակալներն» են, դրանից հետո կմիացվի քվեարկության մեխանիզմը, որը միշտ, 1995 թվականից սկսած, աշխատում է մեծամասնության օգտին:
Ինքնին ՍԴ այս կազմը ցրելու մեջ ես որևէ խնդիր չեմ տեսնում՝ գուցե իսկապես արժեր, որ ինքնակամ թոշակի գնային: Խնդիրն այլ տեղ է. շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ գումարման Ազգային ժողովի հաջորդ մեծամասնությունը դարձյալ կցանկանա փոխել ՍԴ կազմը, և, օգտվելով այսօր ընդունվող որոշումների կասկածելի օրինականությունից, դարձյալ կփոխի խաղի կանոնները: Դա վատ է՝ պետական ավանդույթներ չստեղծելու, ընդհանրապես՝ պետականության շարունակականության տեսանկյունից»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
09:57 07-11-2015
Հանրաքվեն լավ առիթ է՝ մինչև 2017-ի ընտրություններ սեփական գոյության մասին հիշեցնելու. «Առավոտ»
473 դիտում
16:53 22-12-2014
Ուկրաինայի Ռադան կքննարկի երկրի ոչ բլոկային կարգավիճակը չեղարկելու մասին օրինագիծը
2184 դիտում
16:32 10-12-2015
Ֆրանսիայի խորհրդարանում բանաձև է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»