553 դիտում
10:37 04-06-2020
Պացիենտների սորտավորմամբ զբաղվող խումբն է որոշում՝ մնաս տա՞նը, թե՞ գնաս հիվանդանոց․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման պրոցեսով զբաղվող խումբ է ձևավորվել: Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը: Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց` ըստ իր վիճակի:
Նշելով այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձևավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում` ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների և գանգատների: Հաշվի առնելով տարիքը` կատարվում է ընտրություն: Հստակեցվում է` ով որ հիվանդանոց պիտի գնա, և կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում: Մի քանի գործոն կա` տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը: Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում է տեղամասային բժշկի կողմից»:
Մասնագետը նկատում է` հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք կա համավարակի նկատմամբ. «Թե որտեղի՞ց է բխում, ինչո՞վ է պայմանավորված` չեմ կարող ասել»: Նրա խոսքով` որևէ մեկը կանխատեսումներ անել չի կարող, թե հիմա ինչ փուլում ենք և մեկ շաբաթ հետո վիրուսակիրների ինչ թիվ ենք ունենալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
17:06 05-03-2022
Տեսահոլովակի պրեմիերա․ Վահե Ալեքսանյան - «Մնաս բարով». exclusivelife.am
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»