6802 դիտում
16:09 04-06-2020
Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը. Թեւան Պողոսյան
Իրար միս ուտելու օրեր են, ա՜յ եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը: Նա մասնավորապես նշել է.
«Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։
Սովորել ապրել միասի՞ն։ Չէ, չենք լսել։ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, նստացնեմ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը։
Այս թոհուբոհի մեջ մի պահ հորդորեմ՝ սիրելիներս, եկեք սովորենք ապրել միասին։ Կամ մեզ կստիպեն ապրել այլ տեղում։ Դադարենք ամեն օր նոր բաժանարար գիծ անցկացնելուց. ալեկոծ ծովում նավի ճակատագիրը կախված է նավի մեջ գտնվող յուրաքանչյուրից։ Մոռանանք անձնական օրակարգերը։ Առաջնորդվենք միայն ազգային, հայկական օրակարգով։ Ստիպենք մեզ խոսելուց ամեն բառն ընտրել, որ լսելի լինեն միավորող բառեր։ Փայփայենք իրար։ Ապրենք իրար հանդեպ հոգատարությամբ։ Ի՞նչն է ստիպում անպայաման խոսել կյանքի ավարտի բառապաշարով՝ գերեզման, դագաղ, մեռնել, սպանել, վերանալ, չլինել... Սերունդները դաստիարակվում են ապագայի բառապաշարով՝ սիրել, միանալ, ծնվել, զարգանալ, օգնել, նպաստել, օժանդակել, հարգել...
Եկեք մի անգամ էլ փորձեք, հաստատ որևէ բան չի պակասելու մեր կյանքում, միայն ավելանալու է, գումարվելու է։
Իսկ մեր այսօրվա թիվ մեկ անվտանգային խնդիրը Ժողովրդագրությունն է (դեմոգրաֆիա)։ Մեզ շատ հայեր են պետք՝ պաշտպանելու Հայաստանը, մեր դարավոր իղձերն այս 3 միլիոնով պիտի իրականացնենք։ Ուրեմն ձև չունենք, պիտի շատանանք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2036 դիտում
14:17 20-04-2021
Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը. Թեւան Պողոսյան
1859 դիտում
21:06 17-10-2019
Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թեւան Պողոսյան
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»