1036 դիտում
20:50 05-06-2020
ՀՀ պարետն ու առողջապահության նախարարը այցելել են բժշկական հաստատություններ
Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել վերակենդանացման բաժանմունքում առկա բժշկական սարքերին, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություններին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկաները ծանոթացել են կորոնավիրուսով վարակվածների սպասարկման համար կառուցվող նոր բաժանմունքի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Փոխվարչապետը կարևորել է առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նմանատիպ նյութեր
10361 դիտում
17:04 03-05-2020
Վարչապետը, պարետն ու առողջապահության նախարարը ներկայացնում են հետագա քայլերն ու առկա իրավիճակը. ՈՒՂԻՂ
964 դիտում
15:50 17-09-2015
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Շվեդիայում այցելել է առողջապահական հաստատություններ
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»