211652_close_icon
views-count1960 դիտում article-date 10:27 09-06-2020

Իրականացվո՞ւմ է վերլուծություն վարակվածության ոլորտների հետ կապված. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն: Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առևտուր և այլն): Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է. «Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային և տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ: Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում և մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի և «օջախների» ձևավորումը կանխելու համար»: Սա մի պատասխան է, որը բազմաթիվ նոր հարցեր է ծնում, հատկապես երկրորդ պաբերությունը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հատվածը գրված է, ասենք, մարտի սկզբներին: Սա այն դեպքերից է, երբ պարզապես մնում է հավելել՝ «առանց մեկնաբանության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր