211652_close_icon
views-count1106 դիտում article-date 20:50 09-06-2020

Մարտունու ԲԿ-ի տարածքում առաջիկա օրերին կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք․ Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսուքյան էջում գրել է․ Մինչև ոմանք, հատկապես որոշ քաղաքական գործիչներ ու ուժեր, ամբաղ-զամբաղ խոսում են (Իրենց վարքագիծը այլ կերպ հնարավոր չէ ներկայացնել), մենք լայնածավալ աշխատանքներ ենք անում։ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում նաեւ Արցախի եւ այլ մարզերի բնակիչների: Հ.Գ.֊Ժողովուրդ ջան, դուք առողջ եղե’ք, իսկ իրենց այլևս ոչինչ չի փրկի։ Հ.Գ.֊Միակ ՀԱԿԱ բանը, որ աշնանը կլինի, շատ֊շատ ՀԱԿԱՎԻՐՈՒՍԸ հայտնաբերվի… Հակահեղափոխություն չի լինելու…
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր