2391 դիտում
18:04 21-08-2020
Մարտունու բժշկական կենտրոնում գործում է կորոնավիրուսային հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունք
Մարտունու բժշկական կենտրոնում գործում է կորոնավիրուսային հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունք։ Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։
• Բաժանմունքի ստեղծումը բերեց նոր աշխատատեղերի ստեղծման
• Հիվանդանոցի մեկ հարկաբաժնի հիմնանորոգման եւ բարեկարգման
• Գույքային, շնչառության սարքերի համալրման եւ վերազինման
•Սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների և մահճակալային ֆոնդի ավելացման:
Օգոստոսի 18-ի դրությամբ Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքում բուժվում է 43 հիվանդ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 17-ն ընկած ժանակահատվածում բաժանմունք են ընդունվել 109 կորոնավիրուսով հիվանդ, որոնցից բուժվել են 57-ը, իսկ 8 հիվանդ տեղափոխվել են մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատություններ։
Նույն օրվա դրությամբ Գեղարքունիքի մարզում ինքնամեկուսացած են 599 քաղաքացի, որոնցից 163-ը՝ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշման հետեւանքով, նրանք գտնվում են առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության ներքո:
Մարտի 1-ից մինչև օգոստոսի 18-ը Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման մարզային կենտրոնում իրականացվել է 8893 նմուշառում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր