34702 դիտում
17:00 06-01-2021
Արտակարգ դեպք Մարտունու բժշկական կենտրոնում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 35-ամյա Շերամ Հակոբյանն է, ով ոստիկանների կողմից հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Շ. Հակոբյանը նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք:
Պարզվել է, որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես պայմանագրային զինծառայող:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2385 դիտում
18:04 21-08-2020
Մարտունու բժշկական կենտրոնում գործում է կորոնավիրուսային հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունք
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)