6785 դիտում
09:13 10-06-2020
Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային և էքստրեմալ իրավիճակն են եղել:
Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։
Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
13:55 21-04-2014
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցություն է հայտնել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ
1399 դիտում
09:28 30-01-2014
Հրանտ Բագրատյանը համոզված է, որ նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ. «168 ժամ»
2521 դիտում
09:26 10-10-2014
Հրանտ Բագրատյանը 2 ամիս է, ինչ բացակայում է Հայաստանից. Իրավունք
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»