211652_close_icon
views-count1828 դիտում article-date 18:25 06-02-2014

Կիևի Արհմիությունների տանը պայթյուն է որոտացել

Կիևի Արհմիությունների տանը պայթյուն է գրանցվել, հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին: Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 14.20-ին: Հաղորդվել է , որ ծանր վիճակում գտնվող տղամարդու են տեղափոխել քաղաքային հիվանդանոց: «Տուժածի մոտ աչքի և ձեռքի վնասվածք է ախտորոշվել: Վիրավորն անգիտակից վիճակում է: Բնակության վայրը և տարիքը դեռ հայտնի չէ: Ըստ բժշկի խոսքերի, նա գտնվել է շենքի 5-րդ հարկում, բացել ինչ որ տուփ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդը վնասվածքներ է ստացել»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Նմանատիպ նյութեր