3655 դիտում
20:05 11-06-2020
Կառավարությունն առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել ՀՀ քաղաքացիներից. վարչապետ
Հայաստանի կառավարությունն առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այդ մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով:
«Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահապան համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց մյուս կողմից՝ կան բարեկամ երկրներ, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին,և այստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:
Մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են ու այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք: Այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզ օգնում են, եւ իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը հիվանդանոցներում նոր մահճակալային ֆոնդեր է ծավալում և այդ առումով ներկայումս խնդիրը լուծվում է:
Նմանատիպ նյութեր
2546 դիտում
14:50 19-03-2014
Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»