1285 դիտում
23:28 11-06-2020
Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար
Հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: [url=https://armenpress.am/arm/news/1018182.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի հարցին:
«Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»,-ասաց նախարարը:
Նա նկատեց բավական մեծ թվով երկրներ աջակից են Հայաստանին այս հարցում, հիշեցրեց, թե ինչպես է արտահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անցյալ տարի ասուլիսում, սակայն նշեց՝ սա այն հարցն է, որը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Սա ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկն է: Մնացականյանը նաև նշեց՝ ամենից բացի, դա ունի նաև չափազանց մեծ քաղաքական նշանակություն: «Հարաբերությունների ընդլայնման և խորացման առումով մարդկային շփումների գործոնն ունի մեծ նշանակություն և դրա համար պայմանները, որոնք բխում են վիզաների ազատականացման գործառույթից, ապահովում են նման միջավայր: Մենք վստահ ենք, որ մենք պատրաստ ենք սկսել այդ երկխոսությունը, պատրաստ ենք անմիջապես ներգրավվել դրա մեջ և պատրաստ ենք մեր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: Սա գերակայություն է, սա սկզբունքային խնդիր է»,-ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
3549 դիտում
18:35 24-05-2017
Հայաստանն ակնկալում է Եվրամիության հետ սկսել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն
703 դիտում
20:22 21-03-2024
ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին