3023 դիտում
10:13 13-06-2020
Հացահատիկայինների բերքահավաքը թափ է առնում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության հարթավայրային գոտում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է հացահատիկայինների բերքահավաքը: Հնձին ձեռնամուխ են եղել Մարտունու, Մարտակերտի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների հացագործները:
Արդյոք, կոմբայնների պակաս չի՞ զգացվում, դաշտերում օգտագործվող գյուղատնտեսական մեքենաները սարքին վիճակու՞մ են, պահեստամասերի ձեռք բերման ժամանակ խոչընդոտներ չե՞ն ծագում, ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում արտերը հրդեհներից զերծ պահելու համար, ինչպե՞ս են համակարգվում բերքի պահեստավորման և խոզանավարի կազմակերպման աշխատանքները: Այս և «Հունձ-2020»-ի հետ փոխկապակցված մյուս հարցերն են Արցախի գյուղնախարար Աշոտ Բախշիյանի մտահոգության առարկան, ով ամեն օր գերատեսչության պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարում հացագործությամբ զբաղվող համայնքներում, հետևում աշխատանքների ընթացքին ու դիտարկումների արդյունքները տեղում քննարկում հողի սեփականատերերի հետ:
Ընդհանուր առմամբ, նախարարը գոհ է իրականացվող աշխատանքներից: Եղանակային անբարենպաստ պայմանների պարագայում ստացվող բերքը բավարար կարելի է համարել: Ինչպես աշնանը, այնպես էլ ձմռան առաջին ամիսներին, տեղումների բացակայության պատճառով, արտերը նորմալ չթփակալեցին, և աճը դանդաղ էր ընթանում: Գարնան սկզբներին տեղացած անձրևները նպաստեցին հացահատիկայինների սնուցմանը և խոնավացման ապահովմանը:
Ու, չնայած, նախորդ տարվա ցուցանիշները ավելի գոհացուցիչ էին, ուսումնասիրությունները վկայում են, որ դեռ վաղ է որևէ ճշտգրիտ եզրահանգում կատարել, մանավանդ, մասնագետների կարծիքով, «բերքառատ գոտիներում հունձը դեռ չի մեկնարկել, և ռեկորդային բերք է ակնկալվում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2444 դիտում
17:25 18-06-2015
Իրանում մեծ թափ է առնում հիջաբ կրելու դեմ սկսված արշավը
3977 դիտում
08:33 08-09-2015
Գնաճը Հայաստանում նոր թափ է առնում. «ՉԻ»
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»