211652_close_icon
views-count861 դիտում article-date 10:17 13-06-2020

Պաշտոնական տեղեկատվությունը միշտ ասոցացվել է ստի հետ, իսկ այ, ծանոթիս ծանոթի ասածն ավելի հավաստի է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր երկարատեւ պատմության ընթացքում միշտ եղել է հետեւյալ իրողությունը՝ պաշտոնական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել. Այսինքն պաշտոնական շրջանակից տեղեկատվությունը միշտ ասոցացվել է խաբեության հետ, ստի հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հետեւաբար միշտ ճիշտ ինֆորմացիայի աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդակցության մեջ: Ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքները, բիսեդկայի խոսակցությունները, ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա: Դա ավելի հավաստի է համարվել, քան պաշտոնական աղբյուրներից հնչողը: Հիմա չնայած ակնհայտ է, որ գոնե կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան ճիշտ է, բայց այդ հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ: Դրա համար էն ծանոթի ծանոթը, որը 100 տոկոսով գիտի, որ ՀՀ-ում կորոնավիրուս չկա, դա ավելի հավաստի է, քան 100-ավոր մահերի մասին, հազարավոր վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը: Բայց մեկ է մարդը ունի ենթագիտակցական դիմադրություն որեւէ պաշտոնական աղբյուրի ինֆորմացիայի նկատմամբ: Մարդու մոտ ենթագիտակցական հիշողությունը նստած է, որ այն ինչ ասում է «Վրեմյան», այն ինչ ասում է «Լրաբերը» այնքան էլ ճշմարտություն չէ»,-ընդգծեց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր