2835 դիտում
10:29 13-06-2020
Քսանօրյա ժամկետում կհրապարակվի Արցախի նախագահի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հաշվի առնելով, որ արդեն հստակեցվել է կառավարության կառուցվածքը և կազմավորվել կառավարությունը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Արցախի Սահմանադրության պահանջներին, նշել է, թե «ժամանակն է պատրաստելու և քսանօրյա ժամկետում հրապարակելու երկրի նախագահի ծրագիրը»: Նա բոլոր լիազոր մարմիններին հանձնարարել է մշակել նախագահի ծրագիրը՝ հիմնվելով իր նախընտրական ծրագրի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի վրա:
Նախագահի համոզմամբ, պաշտոնավարումը ծառայություն է ժողովրդին և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ ինքը ծառայում է ժողովրդին ու հայրենիքին, ուստի, յուրաքանչյուրի վարքը պետք է համապատասխանի ծառայության էությանն ու նպատակին. «Ոչ մի պաշտոնատար անձ չպետք է իրեն տեր զգա քաղաքացիների հետ շփումներում, մենք բոլորս ծառաներ ենք... Սա ամենագլխավոր ու անկյունաքարային սկզբունքն է»: Առկա մարտահրավերների պայմաններում գերակա խնդիրը եղել և մնում է հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, զինված ուժերի մարտունակության և ողջ հասարակության ռազմավարական դիմադրողականության մակարդակի հետևողական բարձրացումը: Ա. Հարությունյանն այդ իրողություններից ելնելով շեշտել է. «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և կողմնակից ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ երկխոսության միջոցով, բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, որը ամենաարդյունավետ ուղին է դեպի խաղաղություն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա և յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ոչինչ չխնայել հայրենիքի անվտանգության ապահովման գերնպատակին հասնելու համար, և զինված ուժերի կարիքները պետք է բոլորիս առաջնային հոգածության ներքո լինեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
09:15 10-07-2015
Հունաստանը հասցրեց սահմանված ժամկետում վարկատուներին ներկայացրել բարեփոխումների իր նոր ծրագիրը
1774 դիտում
15:26 03-03-2023
Ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր. Արցախի պետնախարարը դիմել է Արցախի երիտասարդներին
2443 դիտում
09:38 16-01-2014
Հայաստանի արտագաղթի աղետալի թվերի մասին նոր զեկույցը շուտով կհրապարակվի. ՀԺ
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»