4629 դիտում
09:13 16-06-2020
ԼՀԿ-ն այսօր կընտրի 3-րդ ճանապարհը․ չի մասնակցի քվեարկությանը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հստակ ակնարկեց, որ «Լուսավոր Հայաստանից» ԲՀԿ-ն աջակցություն չի ստանա: Այս մասին նա մասնավորապես նշեց. «Լուսավոր Հայաստանն» այն ուժն է եղել, որ հեղափոխությունից հետո ասել է` պահն է, որ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ:
Մենք այն ուժն ենք, որ ունեցել է ամենալարված հարաբերությունները ԲՀԿ-ի հետ: Բայց ի պատասխան դրա` մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն, և այսօր, երբ այդ գործընկերը որոշել է, որ պետք է սրի իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ է սկսել»:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստանը» կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ և համատեղ պայքար կծավալի՞ իշխանության դեմ, պատգամավորը շեշտեց. «Մենք նման օրակարգ այս պահին չունենք»:
Ի դեպ, երեկ, թեպետ ԼՀԿ-ն որոշում չուներ, թե ինչպես է վարվելու, եթե Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցը բերվի Ազգային ժողով, սակայն, այդուհաներձ, «Իրավունքին» որոշ մանրամասներ է հայտնի դարձել: «Լուսավոր Հայաստանն» այսօր կրկին կընտրի երրորդ ճանապարհը` կքննադատի և իշխանությանը, և քաղաքականության մեջ բիզնեսով զբաղվելը, սակայն վերջում չի մասնակցի քվեարկությանը` մնալով ձեռնպահ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3341 դիտում
10:38 04-05-2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը
2282 դիտում
12:14 02-10-2019
ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»