211652_close_icon
views-count468 դիտում article-date 10:49 16-06-2020

Տարածաշրջանային հիմնական խաղացողները վերադիրքավորվում են. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաների հունիսի 14-15-ը նախատեսված այցելությունը Թուրքիա հետաձգվել է։ Մինչդեռ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նշեց, որ տարածաշրջանային հիմնական խաղացողներն այսօր փորձում են վերադիրքավորվել, որի անհրաժեշտությունը զգացվում էր հատկապես համավարակի հետևանքով առաջացած տարածաշրջանային գործընթացների ակտիվության որոշակի նվազեցման արդյունքում։ «ՌԴ ԱԳՆ և ՊՆ նախարարների գլխավորած պատվիրակության այցելության հետաձգումը Թուրքիա խոսում է երկու երկրների միջև հարաբերություններում որոշակի լարվածության առկայության մասին»,- ասաց փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ նախապես համաձայնեցված բանակցային օրակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պայմանավորված են գլխավորապես լիբիական ճակատում կողմերի միջև նոր անհամաձայնություններով։ Դա խոսում է Լիբիայում կողմերի վերադիրքավորման նոր գործընթացի մասին։ Իհարկե, ընդհանուր առմամբ Թուրքիան և ՌԴ-ն ներկայում կարողանում են կոորդինացնել գործողությունները Սիրիայում՝ խնդիրները կարգավորելով հիմնականում քաղաքական ճանապարհով։ Սակայն, ըստ Կ․ Վերանյանի՝ դա չի նշանակում, որ սիրիական ճակատում Անկարան ու Մոսկվան այլևս չունեն տարակարծություններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր