211652_close_icon
views-count854 դիտում article-date 09:37 17-06-2020

Հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը կվերահսկվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է հերթական փոփոխությունը կատարել Հարկային օրենսգրքում, որի նպատակը հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը վերահսկելն է: Ընկերությունները մշտապես շահագրգռված են մեծ ծախսեր ցույց տալ՝ դրանով թաքցնելով իրենց իրական եկամուտները և ըստ այդմ՝ նվազեցնելով վճարվող հարկերը: Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ կառավարությունը մտադիր է սահմանել մեկ տոննա պղնձի խտանյութի վերամշակման ծախսերի առավելագույն շեմ, որը թույլ չի տա հանքարդյունահանողներին զբաղվել մանիպուլյացիաներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր